Ճապոնացիներն այլևս չեն ցանկանում ամուսնանալ և երեխաներ ունենալ և այնտեղ արագ տեմպերով  «մահանում է» ամուսնության ինստիտուտը:

Ճապոնացիների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներով, բնակչության 1/3-ը խոստովանել է, որ իրենց ծրագրերում  ամուսնությունն ու ընտանիք կազմելը տեղ չունի:

 Ընդ որում, այսպիսի կարծիք հայտնել են  30-39 տարեկան անձինք, այսինքն, այն ժամանակ, երբ գիտակցաբար, հոգեբանորեն և ֆինանսապես  մարդը «հասունացել » է ընտանիքի համար: Ամուսնության հանդեպ բացասական վերաբերմունք է  արտահայտել նաև 40-49 տարեկան հարցվածների 36 տոկոսը: 

Ճապոնացիները ազատորեն  խոսում են այն մասին, որ չեն ցանկանում երեխա ունենալ, իրենց համար թանկ է  ազատությունը և անկախությունը: Այս բոլոր փաստերը  գումարելով, ճապոնացիները հանգում են այն եզրահանգման, որ  ամուսնությունը  «ուտոպիա» է, և հրաժարվում են ամուսնության մտքից:

Ի դեպ, մի քանի տարի առաջ ճապոնացիներն այս նույն կերպ արձագանքել են նաև քաղաքացիական ամուսնություններին: