Ճապոնացիներն այլևս չեն ցանկանում ամուսնանալ և երեխաներ ունենալ և այնտեղ արագ տեմպերով «մահանում է» ամուսնության ինստիտուտը:
Ճապոնացիների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներով, բնակչության 1/3-ը խոստովանել է, որ իրենց ծրագրերում ամուսնությունն ու ընտանիք կազմելը տեղ չունի:
Ընդ որում, այսպիսի կարծիք հայտնել են 30-39 տարեկան անձինք, այսինքն, այն ժամանակ, երբ գիտակցաբար, հոգեբանորեն և ֆինանսապես մարդը «հասունացել » է ընտանիքի համար: Ամուսնության հանդեպ բացասական վերաբերմունք է արտահայտել նաև 40-49 տարեկան հարցվածների 36 տոկոսը:
Ճապոնացիները ազատորեն խոսում են այն մասին, որ չեն ցանկանում երեխա ունենալ, իրենց համար թանկ է ազատությունը և անկախությունը: Այս բոլոր փաստերը գումարելով, ճապոնացիները հանգում են այն եզրահանգման, որ ամուսնությունը «ուտոպիա» է, և հրաժարվում են ամուսնության մտքից:
Ի դեպ, մի քանի տարի առաջ ճապոնացիներն այս նույն կերպ արձագանքել են նաև քաղաքացիական ամուսնություններին: