Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջևարդենան հայտարարել է, որ իր երկրում տեղի ունեցած ահաբեկչությունը կապ ունի շաբաթներ առաջ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նախաքննությունը ցույց է տվել, որ Շրի Լանկայում կիրակի օրը տեղի ունեցածը պատասխանն է եղել Քրայսթչերչում տեղի ունեցած դեպքերի:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին, նորզելանդական Քրայսթչերչում մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել էր 50 մարդ: Վիրավորների թիվը հասնում էր տասնյակների: