Աբրահամ Լինքոլնը հանդես էր գալիս անվանակոչման հանդիսավոր արարության, ժամանակ ներկա գտնվողներից մեկը որոշեց նվաստացնել Լինքոլնին.
— Պարոն Լինքոլն, դուք չպետք է մոռանաք, որ ձեր հայրը կոշկակար է եղել, ուզում եմ իմանաք, որ նա կոշիկ էր կարում իմ ողջ ընտանիքի համար:
Սենատում բոլորը սկսեցին ծիծաղել ու արհարամարհանքով հայացքներ ուղղվեցին նախագահի կողմը, քանի որ չարամիտ մեծահարուստներին դուր չէր գալիս, որ նախագահի պաշտոնը զբաղեցրել է կոշկակարի որդին:
Սակայն Լինքոլն առանց դույզն-ինչ կաշկանվելու պատասխանեց շատ հանգիստ տոնով.
— Ես դա լավ գիտեմ և միշտ հպարտացել եմ իմ հայրիկով, նա իր գործն արել է մեծ սիրով և պատրաստակամությամբ, քանի որ գիտակցում էր, որ իր կարած կոշիկների շնորհիվ էր, որ ձեզ նման շատերը բոկոտն չէին մնում և նրա կարած կոշիկները կրում էին մեծ սիրով, քանի որ գումար չունեին թանկարժեք ընկերությունների կոշիկ գնելու համար, այսօր ավելի մեծ հպարտություն եմ զգում, քանի որ նա կոշկակար լինելով հաներձ կարողացել այնպիսի որդդի դաստիարակել, ով այսօր դարձել է այս երկրի նախագահը:
Ողջ սենատը նրա պատասխանից քարացավ և շատերի համար պարզ դարձավ, որ նա նման չէ իրենցից շատերին: