Շրի Լանկայի ահաբեկիչներից մեկին ձերբակալել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակել և նա կարողացել է ավարտին հասցնել իր գործը: Այս մասին հայտնում է CNNը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Կասկածյալ Իլհամ Ահմեդ Իբրահիմն արդյունքում կարողացել է պայթեցնել իրեն Cinnamon Grand հյուրանոցում: Նրա եղբայրը՝ Իմսաթ Ահմեդ Իբրահիմը, ևս մահապարտ է եղել:
Եղբայրները Շրի Լանկայում խոշոր գործարար Մոհամմեդ Յուսուվ Իբրահիմի որդիներն են: Հայրը ձերբակալվել է: Ոստիկանությունը վերջինիս կասկածում է որդիներին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Ձերբակալվել են նաև նշյալ ընտանիքի բոլոր մնացած անդամները: