Շաբաթ առավոտյան, Շրի Լանկայի հետախուզական ծառայությունները Բոլիվարիան գյուղում գտնվող տներից մեկում հայտնաբերել են ևս 15 հոգու դիակ: Նրանցից 4-ը Զատկի տոնակատարության ընթացքում Շրի Լանկայում իրագործված պայթյունների կազմակերպիչներից են եղել, որոնք ինքնահրկիզել են իրենց: Պայթյունն իրագործողներից մեկը մահացել է զինված ուժերի հետ ունեցած հրազենային պայքարում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Շրի Լանկայի զինված ուժերի խոսնակի փոխանցմամբ, մահացածներից 6-ը երեխա են եղել:
Հիշեցնենք, որ անցյալ կիրակի Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում ու հինգաստղանի հյուրանոցներում իրականացված պայթյունների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել: