«Բագրատյանը հասկանո՞ւմ է միասնական թեկնածու ինչ է նշանակում»,- այսպիսի հռետորական հարց լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրեց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանի կողմից հնչեցրած գնահատականներին:
«Բագրատյանը, ես ցավում եմ իր համար: Այդքան տարի վարչապետ է աշխատած մարդը պետք է իրեն զսպել էլ կարողնա: Երեխայի նման կոմպլեքսավորված մարդը վիրավորվում է, որ ես հրապարակային գեղեցիկ առաջարկ եմ արել»,- նշեց Հայրիկյանը և հավելեց, որ Հրանտ Բագրատյանին մի քանի անգամ զանգել է, որից հետո նոր նամակ է գրել և դրանում որևէ հանցանք չի տեսնում: «Չէ, առողջ չի իր մոտեցումը, ես իրեն առողջություն եմ մաղթում այդ հարցում»- նշեց Հայրիկյանը:
Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև դաշնակցական պատգամավոր Վահան Հովհանսիյանը հայտարարությանը և նշեց.«Վահան Հովհաննիսյանի պես մեկն ասում է .«Դուք ո՞վ եք, որ Ձեր վրա կրակեն»: Մարդը խանդում է, որ իր վրա չեն կրակել»:


