«Բագրատյանը հասկանո՞ւմ է միասնական թեկնածու ինչ է նշանակում»,- այսպիսի հռետորական հարց լրագրողների հետ հանդիպման ժամանակ   հնչեցրեց   նախագահի թեկնածու,  ԱԻՄ  առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով  նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանի կողմից հնչեցրած  գնահատականներին:

«Բագրատյանը, ես ցավում եմ իր համար: Այդքան տարի  վարչապետ է աշխատած մարդը պետք է իրեն զսպել էլ  կարողնա: Երեխայի նման կոմպլեքսավորված մարդը վիրավորվում է, որ ես   հրապարակային   գեղեցիկ առաջարկ եմ արել»,- նշեց Հայրիկյանը և հավելեց, որ Հրանտ Բագրատյանին  մի քանի անգամ զանգել է, որից հետո նոր նամակ է գրել և դրանում որևէ հանցանք չի տեսնում: «Չէ, առողջ չի իր մոտեցումը, ես իրեն առողջություն եմ մաղթում այդ հարցում»- նշեց Հայրիկյանը:

 Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև դաշնակցական պատգամավոր  Վահան Հովհանսիյանը հայտարարությանը և նշեց.«Վահան Հովհաննիսյանի պես մեկն ասում է .«Դուք ո՞վ եք, որ Ձեր վրա կրակեն»: Մարդը խանդում է, որ իր վրա չեն կրակել»: