Կրթության և գիտության նախարարությունն անցյալ տարի եղել է ամենաստուգված և ամենաուսումնասիրվածը՝ Վերահսկիչ Պալատի կողմից: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը:
«Մի զգալի մասը մեր կողմից ընդունվել է և ճիշտ եմ համարել հաշվետվության մի մասը, սակայն եղել են նաև առարկություններ, որոնք ներկայացվել են և խոսվել են այդ մասին», - նշեց նա:
Ըստ Ա.Աշոտյանի, խոսել յուրացումների և հափշտակությունների մասին տեղին չէ:
Նախարարը ներկայացրեց, որ եղել են խնդիրներ դպրոցներում ՝ինտերնետ մատակարելու հետ կապված ,քանի որ սարքավորումներն ավելի ուշ են տեղ հասել և օգտագործվել են անցյալ տարի, հաջորդը ինտերնետի որակի հետ է կապված: Նա նաև նշեց, որ արագության ծավալը բարձրացվել է և տրամադրվել է նոր այլընտրանք դպրոցներին:
«Գործունեության ընթացքում ավելի քան չորս հարյուր դպրոց ուշացումով են միացել ինտերնետ ցանցին», - նշեց Ա.Աշոտյանը:
Նա նշեց, որ խնայվել է գումար, սակայն ՎՊ-ի արդյունքներով նշվել է, որ պետք է այդ միջոցները ետ բերվեն պետական բյուջե և արդեն դրանք ետ են բերվել:
Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարը նշեց, որ զերծ կմնա Պարոն Աբրահամյանի և այլ կարծիքների մեկնաբանություններ:
«Ինձնից մի պահանջեք, ես չեմ կարող ուրիշներինը մեկնաբանել, բյուջեն թալածված չէ, դա ակնհայտ է: Թալան, կողոպուտ, լափել բառերը դուք չեք գտնի ՎՊ-ի հաշվետվության մեջ, իսկ նրանց ելույթների մասին մեկնաբանություն ստացեք հենց իրենցից», - հայտարարեց նա:
Անդրադառնալով վերապատրաստման ծրագրերում տեղ գտած թերություններին, Ա.Աշոտյանը նշեց, որ վերապատրաստման ծրագրերում նախատեսված չէ վերապատրաստողներին ապահովել սնունդով և ճանապահրածախսով, իսկ նրանք վճարվում են Կրթության ազգային ինստիտուտի կողմից:
Խոսելով Սերժ Սարգսյանի ելույթից հետո Իշխան Զաքարյանի հնարավոր հրաժարականին, ԿԳՆ նախախարը նշեց, որ եթե նման հարցադրման մասին խոսք լինել, ապա նախագահի ելույթում նման ակնարկներ կտեսնեինք:
« Իշխանության ներսում՝ թույլ ընդդիմության պայմաններում, լճացումից խուսափելու համար առավել մեծ բազմակարծություն ունենալու կարիք կա», - եզրափակեց Ա. Աշոտյանը: