Կրթության և գիտության նախարարությունն անցյալ տարի եղել է  ամենաստուգված և ամենաուսումնասիրվածը՝ Վերահսկիչ Պալատի կողմից: Այսօր կայացած  ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը:

«Մի զգալի մասը մեր կողմից ընդունվել է  և ճիշտ եմ համարել  հաշվետվության մի մասը, սակայն եղել են նաև առարկություններ, որոնք  ներկայացվել են և խոսվել են այդ մասին», - նշեց նա:

Ըստ Ա.Աշոտյանի, խոսել յուրացումների և հափշտակությունների մասին տեղին չէ: 

Նախարարը ներկայացրեց, որ եղել են խնդիրներ   դպրոցներում ՝ինտերնետ մատակարելու հետ կապված ,քանի որ սարքավորումներն ավելի ուշ են տեղ հասել և  օգտագործվել են անցյալ տարի, հաջորդը ինտերնետի որակի հետ է  կապված: Նա նաև նշեց, որ արագության ծավալը բարձրացվել է և տրամադրվել է նոր այլընտրանք դպրոցներին:

«Գործունեության ընթացքում ավելի քան չորս հարյուր  դպրոց ուշացումով են  միացել ինտերնետ ցանցին», - նշեց Ա.Աշոտյանը:

Նա նշեց, որ    խնայվել է  գումար, սակայն ՎՊ-ի արդյունքներով նշվել է, որ պետք  է  այդ միջոցները ետ բերվեն  պետական բյուջե և արդեն դրանք ետ են բերվել:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարը նշեց, որ  զերծ կմնա Պարոն Աբրահամյանի և այլ կարծիքների մեկնաբանություններ:

 «Ինձնից մի պահանջեք, ես չեմ կարող ուրիշներինը մեկնաբանել, բյուջեն թալածված  չէ, դա  ակնհայտ է: Թալան, կողոպուտ, լափել բառերը դուք չեք գտնի ՎՊ-ի հաշվետվության մեջ, իսկ նրանց ելույթների մասին մեկնաբանություն ստացեք հենց իրենցից», - հայտարարեց նա:

Անդրադառնալով վերապատրաստման ծրագրերում տեղ գտած թերություններին, Ա.Աշոտյանը նշեց, որ վերապատրաստման  ծրագրերում նախատեսված չէ վերապատրաստողներին ապահովել սնունդով և ճանապահրածախսով, իսկ նրանք վճարվում են Կրթության ազգային ինստիտուտի կողմից:

Խոսելով Սերժ  Սարգսյանի ելույթից հետո Իշխան Զաքարյանի հնարավոր հրաժարականին, ԿԳՆ նախախարը նշեց, որ եթե նման հարցադրման մասին խոսք լինել, ապա  նախագահի ելույթում նման ակնարկներ կտեսնեինք:

« Իշխանության ներսում՝ թույլ ընդդիմության պայմաններում,  լճացումից խուսափելու համար առավել մեծ բազմակարծություն ունենալու կարիք կա», - եզրափակեց Ա. Աշոտյանը: