Արցախյան պատերազմի հրամանատար Վահան Բադասյանը վթարի է ենթարկվել։ Այս մասին տեղեկությունը՝ Բադասյանը հաստատել է NEWS.am-ի հետ զրույցում։
«Հիմնականում սալջարդներ են, ցավեր ունեմ։ Հիմա դուրս եմ գրվել հիվանդանոցից՝ Էրեբունի ԲԿ–ից, գնում եմ տուն»,– նշեց նա։
Վահան Բադասյանը հայտնեց, որ ղեկին ինքն է եղել, Գանձասար–Ստեփանակերտ ճանապարհին է վթարի ենթարկվել։
«Մի մեքենա կանգնած է եղել դիմացս, հավանաբար հարբած, քնած են եղել, այդ մեքենան ես չեմ տեսել, չնայած տեսանելիությունը մի քանի հարյուր մետր էր, բայց մի այլ թեթեւ մարդատար մեքենա կանգնած էր, երբ ես մոտեցա ինքը դուրս եկավ, գնաց եւ ես բախվեցի մյուս մեքենային»։
Նա նշեց, որ իր հետ մեքենայում իր բարեկամն ու կուսակից ընկերն է եղել, որը մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ է ստացել, կյանքին վտանգ է սպառնում, նա այժմ «Էրեբունի» ԲԿ–ում է։