Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն մեկնաբանել է հրապարակումներն իր ու մոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի հետ կոնֆլիկտի մասին հրապարակումները։ Երգչուհին Instagram-ում հրապարակում է արել։

«Որոշեցի նորություններ նայել։ Հիմա արդեն հստակ հասկանալի է, որ մեր դեղին «մամուլը» գերազանցում է իրեն»,- գրել է երգչուհին։

Նա հրապարակմանը կցել է լրատվամիջոցների վերնագրերի շարք, որոնցում հաղորդվում է Պուգաչովայի հետ կոնֆլիկտի եւ այն մասին, որ իբրեւ Օրբակայտեն մոր համար ձվաբջիջների դոնոր է դարձել։

 

Ավելի վաղ Ալլա Պուգաչովան երկրպագուներին հիացրել էր ոճային կերպարով։ Պրիմադոննան ներկայացրել էր դեղին արձրեւային վերարկուով եւ գլխարկով։ «Մի քիչ արեւ պաղ ջրի մեջ»,- լուսանկարը մեկնաբանել էր Ալլա Պուգաչովան։ Լուսանկարի մեկնաբանությունը հղում է անում ֆրանիսացի գրող Ֆրանսուազա Սագանի «Մի քիչ արեւ պաղ ջրի մեջ» վեպին, որը գրվել է 1969թ.-ին։ Ալլա Պուգաչովայի հագուստը հիացրել էր հետեւորդներին։ «Գեղեցկուհի, Ալլա, շարունակիր այդպես», «Միակ կինը, որով ես հիանում եմ եւ հարգում», «Ալլաոչկա, դուք հմայիչ եք»,- գրել էին նրանք։