Շվեյցարական Henley & Partners քոնսալթինգային ընկերությունը ներկայացրել է 2019թ. անձնագրերի ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր:

Վրաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը: Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 113 երկիր, Ադրբեջանը 78-րդն է (66 երկիր):


Առաջատարը Ճապոնիան եւ Սինգապուրն են: Այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի 189 երկիր այցելել:

Ցուցակում են նաեւ Ֆինլանդիա, Գերմանիա եւ Հարավային Կորեա, որոնց քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների 187 երկիր այցելել:

Երրորդ տեղում են Դանիան, Իտալիան եւ Լյուքսեմբուրգը՝ 186 երկիր:

Ցուցակը եզրափակում են Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը՝ 29, 27 եւ 25 երկիր համապատասխանաբար:

Ցուցակում 109 պետություն է ներառվել: