Չինաստանում մեքենան կայանելու փորձի ժամանակ կինը սկզբում վրաերթի է ենթարկել ամուսնուն, ով դուրս էր ելել մեքենայից, որպեսզի օգներ վերջինիս, իսկ հետո մահացել է հենց ինքը` հարվածելով գլուխը պատին:
Կինը ստացել էր վարորդական իրավունք հինգ ամիս առաջ, հայտնում է South China Morning Post-ը: Անհաջող փորձելով հասնել կայանատեղի, նա խնդրել է ամուսնուն դուրս գալ մեքենայից և ցույց տալ իրեն ճիշտ ուղղությունը: Արդյունքում տղամարդը մահացու կերպով վրաերթի ենթարկվեց կնոջ կողմից, ով, ամենայն հավանականությամբ շփոթելով ոտնակները, ուժեղ կերպով ետ գնաց և դարձավ նրա մահվան պատճառը: Այդ ընթացքում չինուհին բացել է մեքենայի դուռը` փորձելով տեսնել թե ինչ է պատահել, բայց հարվածել է գլխով պատին և մահացել է:
Ողբերգության վայրի լուսանկարները վայրկենապես տարածվեցին համացանցով և մեծ շոկ առաջացրեց ընթերցողների շրջանում; Հայտմվում է, որ նրանք ունեին երկու դուստր: