Չինաստանում մեքենան կայանելու փորձի ժամանակ  կինը սկզբում վրաերթի է ենթարկել ամուսնուն, ով դուրս էր ելել մեքենայից, որպեսզի օգներ վերջինիս, իսկ հետո մահացել է հենց ինքը` հարվածելով գլուխը պատին:

Կինը ստացել էր վարորդական իրավունք հինգ ամիս առաջ, հայտնում է South China Morning Post-ը:  Անհաջող փորձելով հասնել կայանատեղի, նա խնդրել է ամուսնուն  դուրս գալ մեքենայից  և ցույց տալ  իրեն ճիշտ ուղղությունը: Արդյունքում տղամարդը  մահացու կերպով վրաերթի ենթարկվեց  կնոջ կողմից, ով, ամենայն հավանականությամբ  շփոթելով  ոտնակները, ուժեղ կերպով  ետ գնաց  և  դարձավ  նրա մահվան պատճառը: Այդ ընթացքում  չինուհին  բացել է մեքենայի դուռը` փորձելով տեսնել թե ինչ է  պատահել, բայց  հարվածել է գլխով պատին և  մահացել է:

Ողբերգության վայրի լուսանկարները վայրկենապես տարածվեցին  համացանցով և  մեծ  շոկ առաջացրեց ընթերցողների շրջանում; Հայտմվում է, որ  նրանք ունեին երկու դուստր: