Սեւանա լճի հանգստյան գոտիներում եւ հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային եւ Այրիվանքի լողափեր:
Նախարարն ուսումնասիրել է կատարված աշխատանքները եւ անձնակազմին հանձարարել սերտ եւ համագործակցված աշխատանք իրականացնել Սեւանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:
Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն եւ նվիրում: