Գինեսի գրքի բազմաթիվ ռեկորդակիր, ֆիթնեսի մոսկվաբնակ մարզիչ Մանվել Մամոյանը երկու մատների վրա հրում վարժությունում նոր ռեկորդ է սահմանել:
Մամոյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում կարողացել է երկու մատով մեկ րոպեում 55 հրում կատարել և գերազանցել նախկին ցուցանիշը՝ 52 հրում: Առաջին անգամ երկու մատների վրա հրում վարժությունը կիրառել է լեգենդար սպորտսմեն և դերասան Բրյուս Լին:
Մանվել Մամոյանը նշել է, որ իր նվաճման բոլոր փաստերը կներկայացվեն Գրնեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Նա աշխարհի չորս ռեկորդների հեղինակ է: