Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ապշեցրել է հանրությանը՝ նա մոռացել է թափանցիկ հանդերձանքի տակից ներքնազգեստ կրել։ Այս տեսքով նա ներկայացել է «Ջիմմի Ֆելլոնի գիշերային շոուին»։ Աստղն ամենայն հավանականությամբ խելքահան է արել նյույորքյան պապարացիներին․ տեսնելով, թե ինչպիսի հանդերձանքով է Քիմը գնում նկարահանումներին, լուսանկարիչները սկսել են անդադար լուսանկարել։
Ռեալիթի շոուի աստղը կրում է բարձր գոտկատեղով կաշվե տաբատ՝ ընդգծելով բարեմասնությունները․ բարակ գոտկատեղ եւ հյութեղ հետույթ։
Սակայն ամենաբուռն հետաքրքրությունն առաջացրել է վերնազգեստը։ Այն սեւ, համարձակ բացվածքով եւ մերկացած մեջքով տոպ է։
Քիմը տոպի տակից ներքնազգեստ չի կրում։ Նա հատուկ կանգնել է մեքենայի մոտ՝ ձեւացնելով, թե ուղղում է կոշիկը եւ լուսանկարիչներին հնարավորություն է տվել բոլոր կողմերից նրան լուսանկարել։ Սադրիչ տոպպի արժեքը տպավորիչ է, մի կտոր թափանցիկ կտորն արժե 790 եվրո։ «Նրա տոպն այնքան թափանցիկ էր, որ ստիպել է կարմրել», - ականատեսներին ցիտում է Daily Mail։



 
										
										 
										
										 
										
										 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					