Այս ուրբաթ 13-ը կնշանավորվի Բարեբեր Լուսնով․ հաջորդ անգամ այսպիսի Լուսին դուք կտեսնեք 2049 թվականին․ Ինչու է այն կոչվում բարեբեր

Մեծ լուսին է լինելու

Շատերդ եք լսել, որ ուրբաթ  13-ը  համարվում է անիծված։ Դրա մասին տարբեր միֆեր  ու սարսափելի պատմություններ են հորինվել։ Սակայն այս անգամ այն կնշանավորվի Բարեբեր Լուսնով։ Այս աստղաբանական երևույթն իր հզոր էներգետիկայով այնքան հարիր է այս օրվան։

Այդ օրը երկնքում կտեսնեք մեծ Բարեբեր Լուսինը․ կարևոր չէ՝ այն առասպելական է, թե իրական․ այն լինելու է բերք հավաքող գյուղացիների հովանավորը։

Սեպտեմբերյան լիալուսինը սպասվում է  ամսի 14-ին՝  Հայաստանի ժամանակով 07:35 -ին։  Մեծ Լուսնին կարող եք հետևել ամսի 13-ին և 14-ին։


Ինչո՞ւ Բարեբեր Լուսին

Առաջիկա օրերին սպասվող Լուսնի անվանումը պայմանավորված  է նրանով, որ բերքահավաքի ամենալարված պահին Լուսինն իր մեծությամբ կօգնի գյուղացիներին աշխատել նաև գիշերը։

 


Հազվադեպ պատահող երևույթը պայմանավորված է տարվա այս եղանակին Լուսնի ուղղությամբ։ Թվում է, թե Լուսինը մոտենում է հորիզոնին ավելի հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայաց դիրքով։

Աստղաբանները խորհուրդ  են տալիս  լիալուսնին հետևել, ոչ թե ամենապիկ ժամին, այլ այն ժամանակ, երբ երկրի բնական արբանյակը կգտնվի բավական ներքև՝ հորիզոնի  արևելյան կողմում։ Երբ Լուսինը ցածր դիրքում է գտնվում, այն ավելի մեծ է երևում։

Հաջորդ անգամ Բարեբեր Լուսին կտեսնենք 30 տարի անց։ Բաց չթողնեք հրաշքով հիանալու հնարավորությունը։