Քիմ Քարդաշյանը իր նոր ապրանքները ստեղծելիս օգտվում է ներշնչանքից և հատկապես շատ նոր գաղափարներ է ստանում ճանապարհորդելիս։ Այս մասին նա հայտնեց WCIT համաժողովի ժամանակ իր հաջողության պատմությունը ներկայացնելիս։
Նա ասաց, որ Հայաստանում մեքենայով շրջելիս ներշնչվել է ստեղծելու մի նոր, մեծ նախաձեռնություն խնամքի միջոցների արտադրության ոլորտում։ Քարդաշյանը պատմեց, որ իրեն տպավորել են Հայաստանի ծաղիկները։
«Քի՛մ, ես քեզ սիրո՜ւմ եմ»,- բացականչություն լսվեց դահլիճից։
«Այո՛, ես էլ ձեզ եմ սիրում»,- պատասխանեց Քարդաշյանը։