Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 24-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում Գեւորգ Ղ.-ն (ծնված 1994 թ.) «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռուբեն Դ.-ին:
Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ժամը 16:40-ին կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ռուբեն Դ.-ն մահացել է:


