Ռուսաստանի Դաշնության Կուրգանի մարզի բնակչուհուն մեղավոր են ճանաչել նորածին երեխայի սպանության համար, որին նա ծննդաբերել էր գնացքի մեջ և փողոց նետել: Այս մասին հայտնում է Ուրալյան տրանսպորտային դատախազությունը:
Ըստ կառույցի տվյալների՝ 2018 թվականի փետրվարին կինը գնացքում երեխա է լույս աշխարհ բերել: Գտնվելով հուզական լարվածության և տրավմատիկ իրավիճակում՝ կինը ծննդաբերելուց անմիջապես հետո երեխային գնացքից փողոց է նետել: Երեխան մահացել է սառցահարումից:
Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ «Մոր կողմից նորածին երեխայի սպանություն»: Կինը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Փաստաբանը բողոքարկել է դատավճիռը, սակայն այն անփոփոխ է մնացել:
Նյութի աղբյուրը՝ tert.am