Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գրում է Ermenihaber-ը։
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, նշում են, որ բանաձևի քվեարկությունից առաջ Քարդաշյանն առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր կոնգրեսականների հետ, որն էլ հանգեցրել է նշված արդյունքին:
Նշվում է, որ կոնգրեսական Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»: