«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտել, որով պետությանը պատճառվել է 136 մլն դրամի վնաս: Շուրջ 2.086 տոննա պոմպակայանի մղման խողովակաշարը ձևակերպվել է որպես 1.680 տոննա և օտարվել ՍՊ և ՓԲ ընկերություններին։
Մեր տեղեկություններով, վերոնշյալ ՍՊ ընկերությունը «Մետէքսիմ»-ն է, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխաիլ Հարությունյանին: Հարությունյանը նաև ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռին է: Նրա եղբայրը՝ Գրիգոր Հարությունյանը, նույնպես բաձր պաշտոններ է զբաղեցրել մասնավորապես ՊՆ փոխնախարարի, ԱԱԾ պետի տեղակալի:
Իսկ ՓԲ ընկերությունը մեր աղբյուրների պնդմամբ «Հիդրո Կորպորացիա»-ն է: «Հայկական ժամանակ»-ը տարիներ առաջ անդրադարձել էր ընկերությանը՝ նշելով, որ այն առնչվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: