Ֆուտբոլի հայ երկրպագուների այսօրվա սերունդը միշտ կհիշի նրա անկեղծ հարցազրույցները հայերենով և գոլերը տոնելու նրա ձևը։ Պիզելին համբուրում էր շապիկի վրայի հայկական զինանշանը` վազելով դեպի ուղիղ հեռարձակման տեսախցիկները։
«Բրազիլահայ» Մարկոս Պիզելին որոշեց ավարտել իր կարիերան Հայաստանի հավաքականում։ Այս մասին նա տեղեկացրել է ՀՖՖ–ին, իսկ և երկրպագուներին հայտնել սոցցանցի միջոցով։
Լինելով բրազիլացի` նա մտավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ ոչ միայն այն պատճառով, որ իսկապես լավ ֆուտբոլ էր խաղում, այլ նաև այն պատճառով, որ վատ չէր խոսում հայերեն։
Այս թեմայով