« DoubleeTreebyHilton» կենտրոնում կայացավ «Ելակետ լրատվական» գործակալության նոր կայքէջի՝ «Yelaket.am»-ի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Ներկաները, նոր կայքէջի բազմատեսակ արդիական լուծումներին ու հնարավորություններին ծանոթանալուց զատ, դիտեցին նաև գործակալության 10 տարվա գործունեության, ձեռքբերումների , ԱՄՆ-ում և Հայաստանում իրականացված հաջողված նախագծերի ու սիրված հաղորդումների մասին պատմող վավերագրական ֆիլմը:
Նշենք, որ «Ելակետ լրատվականի» նոր կայքէջը հասանելի կդառնա 2020 թվականի հունվարից:
Առավել մանրամասն՝ տեսանյութու