ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդեն հաջորդ շաբաթ կարող է պայմանագիր կնքել իտալական «Միլանի» հետ:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանի» ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին՝ 6 միլիոն եվրո աշխատավարձով:
«Միլանը» նախատեսում է հաջորդ շաբաթ հայտարարել 38-ամյա հարձակվողի ձեռքբերման մասին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանը» բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ամերիկյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը: