Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը և համատեղ լուսանկար հրապարակել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ #savemillion ներկայացմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է», – գրել է Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը՝ Հայկոն ու Մկոն, միասին երկար տարիներ նկարահանվել են տարբեր հումորային հաղորդումներում: