Յուրաքանչյուր կին պետք է առնվազն երկու տարին մեկ գինեկոլոգի այցելի։ Շատ կանայք վախենում են դրանից, իսկ այցելելու դեպքում էլ անհարմար են զգում որոշ հարցեր տալ։

1. Ինչպե՞ս ճիշտ լվացվել

Բժիշկների խորհուրդներով անհրաժեշտ է հատուկ ինտիմ օճառ օգտագործել, որոնք վաճառվում են դեղատներում։


2. Ինչո՞ւ եմ ես ցավ զգում

Շատ կանայք ուշադրություն չեն դարձնում դաշտանի օրերին կամ սեռական կապի ժամանակ ուժեղ ցավերի վրա։ Սակայն դա կարող է կիստայի առկայության նշան լինել։ Ոչ մի դեպքում այս տեղեկատվությունը մի թաքցրեք ձեր բժշկից։

3. Հակաբեղմնավորման ինչ միջոց ընտրեմ

Ընկերուհու կամ իտերնետի օգտատերերի խորհուրդները ձեզ չեն օգնի այս դելիկատ հարցում։ Ճիշտ որոշելու համար, թե հենց ձեր օրգանիզմի համար որ միջոցն է ճիշտ, պետք է մասնագետի դիմեք։

4. Ինչ անալիզներ է անհրաժեշտ հանձնել

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայությունը պարզելու համար պետք է կես տարին մեկ անալիզներ հանձնել։ Նաև պետք է քսուք հանձնել, ՈՒՁՀ, կոլկոսկոպիա և արգանդի վզիկի ցիտոլոգիական հետազոտություն անցնել։