COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիան դարձել է 1874 մարդկանց մահվան պատճառը: Վերջին օրվա ընթացքում դրա հետեւանքով մահացել է 99 մարդ, բոլորը՝ Չինաստանում:

Դեպքերի ընդհանուր թիվը 73 335 է: Առողջացել է 12 799 պացիենտ, դեռեւս հիվանդ է 58 662-ը, իսկ նրանցից 17 795-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է:

COVID-19-ի 454 դեպք է ախտորոշվել Diamond Princess զբոսանավի պացինետների շրջանում, որը փետրվարի 3-ից ճապոնական Յոկոհամա նավահանգստում կարանտինի մեջ է: Նավում ընդհանուր կա 3700 ուղեւոր: Նավը պետք է երկշաբաթյա շրջագայություն կատարեր Կագոշիմա – Հոնկոնգ – Օկինավա երթուղով, սակայն այն կարանտինի մեջ են դրել, երբ Հոնկոնգում ափ իջած ուղեւորներից մեկի մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել: