COVID-19 կորոնավիրուսը դարձել է մահվան 2011 դեպքերի պատճառը: Միայն վերջին մեկ օրում մահվան 137 նոր դեպք է գրանցվել Չինաստանում եւ մեկ՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվն արդեն նվազագույնը 75 216 է:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ առողջացել է 14 634 պացիենտ: Դեռեւս հիվանդ են 58 571-ը, որոնցից 12 057-ը (21 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում են:

COVID-19 կորոնավիրուս են արդեն գտել աշխարհի 29 երկրում: 542 դեպք է գրանցվել Diamond Princess զբոսանավում, որը փետրվարի 3-ից Ճապոնիայում կարանտինի մեջ է: Նավում կան տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի: 81 դեպք են գրանցել Սինգապուրում, 76՝ Ճապոնիայում, 62՝ Հոնկոնգում, 46՝ Հարավային Կորեայում: