Հանգուցյան ամերիկացի դերասան Քըրք Դուգլասն իր ողջ կարողությունն ուղղել է բարեգործությանը և ժառանգությունից չի թողել որդուն՝ դերասան Մայքլ Դուգլասին։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Քըրքը մոտ 80 մլն դոլար է ուղղել իր բարեգործական հիմնադրամ, որի շահառուներն են հանդիսանում Քըրք և Աննա Դուգլասների մանկական կենտրոնը, Քալվեր Սիթիում գտնվող և դերասանի անունը կրող թատրոնը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը։ Միջոցներ կուղղվեն նաև Նյու Յորքում չունևոր ընտանիքների ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը։

Առանց ժառանգության մնացած Մայքլ Դուգլասի կարողությունը գնահատվում է 300 մլն դոլար։

Քըրք Դուգլասը մահացել է փետրվարի 6-ին, 103 տարեկանում։