Գիտե՞ք, արդյոք, թե ինչ է սեքսուալ դիետան: Սնունդն անմիջական ազդեցություն ունի ձեր ակտիվության վրա, կարեւոր չէ՝ մտավոր, ֆիզիկական, թե՞ սեռական: Մենք գիտենք, որ քննություններից առաջ պետք է շատ շոկոլադ, մեղր ու չիր ուտել: Պատասխանատու մրցումներից առաջ սննդակարգում պետք է ներառել ընկուզեղեն ու ձուկ:

Իսկ ի՞նչ պետք է ուտել, որպեսզի գիշերը լինի անմոռանալի, ինչի մասին հաճախ գրում են սիրային վեպերում:

Թույլատրելի սննդի ցանկը մեծ է, այդ պատճառով կսկսեմ նրանից, թե ինչ խորհուրդ չի տրվում: Դրանք թխվածքաբլիթներն են, տապակած կարտոֆիլը: Ցանկանում եք երազանքների կին լինել կամ Կազանովա՞: Այդ դեպքում մոռացեք վերը նշվածների մասին եւ կենտրոնացեք հաջորդ տեղեկության վրա:

1) Ծովամթերքն ամենաարդյունավետ ու սնուցող բնական վիագրան է: Ծովամթերքում առկա ցինկը, երկաթն ու ֆոսֆորն անպայման կօգնեն բարելավել սեքսի որակը:

2) Ելակը ոնչով չի զիջում ծովամթերքին, սակայն ավելի քիչ սննդարար է: Այդ պատճառով, սնվելով միայն ելակով, երկար չեք կարող դիմանալ: Թեեւ սննդակարգում այս հատապտղի առկայությունը ցանկալի է, եթե ուզում եք ակտիվ ապրել:

3) Ձուն օգտակար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Ձուն կանանց օգնում է հետեւել հեշտոցի լորձաթաղանթին, իսկ տղամարդկանց՝ մեծ քանակությամբ սերմնահեղուկ ձեւավորել, ինչն էլ նշանակում է հաջող սեռական ակտից հետո արագ վերականգնում:

4) Կալցիումով հարուստ կաթնաշոռը հետեւում է, որպեսզի տղամարդու մոտ արագ սերմնաժայթքում չլինի: Կաթնաշոռն ազդում է տղամարդու պոտենցիայի ու կնոջ լիբիդոյի վրա:

5) Ընկուզեղենը, հատկապես՝ մեղրով, սպիտակուցների հաշվին մեծացնում է սեքսուալ հորմոնների մակարդակը: Ընկուզեղենի մեջ կարելի է առանձնացնել նուշը. այս հարցում այն իսկական արքա է: Սպիտակուցներից բացի, այն նաեւ կալցիում եւ վիտամին Е է պարունակում:

Եթե կասկածում եք, փորձե՛ք: Արդյունքը ձեզ կզարմացնի, իսկ ձեր երկրորդ կեսին՝ կապշեցնի: