Լիլիթ Հովհաննիսյանը ևս չշրջանցեց կորոնավիրուսին. «Հավատս մեծ է, որ շուտով վերանալու է այս վիրուսը»։

Քանի որ այս օրերին աշխարհում տարածվում և նոր թափ է առնում կորոնավիրուսը, այդ պատճառով չեղարկվում կամ հետաձգվում են մի շարք միջոցառումներ։

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ևս հետաձգում է իր մի քանի մենահամերգները, որի մասին տեղեկացնում է Ինստագրամի իր էջում կատարելով հետևյալ գրառումը․

«Բարի օր, իմ թանկագիններ։ Ինչպես գիտեք, ես հիմա շրջագայում եմ իմ համաշխարհային «Dream World Tour»-ի համերգներով, որոնց 90%-ը բարեբախտաբար արդեն իրականացել են, սակայն դեռ մնացել են շատ կարևոր մի քանի համերգներ, որոնք պահել էի շրջագայությանս վերջին հատվածի համար ու, ցավոք, Կորոնավիրուսի պատճառով որոշեցի հետաձգել առաջիկա բոլոր մենահամերգներս:

Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարևոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը։

Հավատս մեծ է, որ շատ շուտով վերանալու է այս «աներես» վիրուսը, այ կտեսնեք»։