«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը պաշտոնապես չեղարկվեց: Այս ամսին այսօր՝ մարտի 18-ին, հայնտեց Եվրոպական հեռարձակողների միությունը: Կազմակերպությունը հայտարարում է, որ այս ընթացքում իրենք բազմաթիվ տարբերակներ են քննարկել, որպեսզի հնարավոր դարձնեն մրցույթի անցակցումը, սակայն չեղարկումն անխուսափելի է եղել: Այն ընդգծում է, որ 64 տարվա մեջ առաջին անգամ է, որ նման որոշում է կայացվում:

«Հպարտ ենք, որ վերջին 64 տարիների ընթացքում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն առանց ընդհատումների միավորել է իր լսարանին: Ինչպես մեր միլիոնավոր երկրպագուները, մենք խորապես վշտացած ենք, որ այն չի կարող տեղի ունենալ մայիսին»,- գրված է հայտարարությունում:

«Եվրատեսիլ 2020»-ը պետք է կայանար հոլանդական Ռոտերդամ քաղաքում: Եվրոպական հեռարձակողների միությունը նշում է, որ իրենք աշխատելու են նույն վայրում մրցույթը 2021թ. կազմակերպելու ուղղությամբ:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը պետք է տեղի ունենար մայիսի 12-ին, 2-րդ՝ 14-ին, եզրափակիչը՝ 16-ին: Հայաստանն այս տարի պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը: Հանրային հեռուստաընկերությունն օրերս ներկայացրել էր նրա «Chains on You» երգի տեսահոլովակը: