Կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակյա վարակումը կարող է վտանգավոր լինել, եւ կորոնավիրուսի թեստը կարող է կեղծ բացասական արդյունք տալ, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով չինացի գիտնականների գիտական հրապարակումը:

Գիտնականների տվյալներով՝ կեղծ բացասական արդյունքը ստացվում է այն դեպքում, երբ մարդը վարակված է գրիպով: Գլխավոր վտանգն այն է, որ պացիենտը մնում է կորոնավիրուսի վարակակիր եւ ակտիվորեն վարակում է շրջապատին:

Ռուս կենսաֆիզիկոս Օլեգ Բատիշչեւը պնդել է, որ երկակի վարակում հնարավոր է: Ընդ որում, գրիպն ազդում է վերին շնչուղիների, իսկ կորոնավիրուսը՝ ստորին շնչուղիների վրա:

Համարվում է, որ կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակյա վարակման ռիսկը մեծ է նրանց մոտ, ովքեր քրոնիկ հիվանդություններ ունեն: