Որքա՞ն երկար են կորոնավիրուսով վարակվածները վարակիչ մնում: Հարցի պատասխանը տրվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում:

Պարզվել է, որ Չինաստանում որոշ պացիենտներ շարունակել են վարակել շրջապատին՝ չնայած նրան, որ նրանք արդեն ապաքինված են եղել: Յելի բժշկական դպրոցի մասնագետների թիմը ուսումնասիրել է 16 պացիենտի տվյալներ, որոնց մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք է ունեցել:

Պացիենտները կոկորդից քսուք են վերցրել: Դրանից հետո նրանց դուրս են գրել: Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ հիվանդանոցը լքած պացիենտները դեռ վարակիչ են մնում նույնիսկ ապաքինումից 8 օր անց:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նոր կորոնավիրուսը կարող է հայտնաբերվել խորխի եւ կղանքի նմուշների մեջ նույնիսկ ապաքինումից հետո եւ երբ քթըմպանից նմուշում վիրուսը չի հայտնաբերվել:

Իսկ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ: