Կորոնավիրուսային ինֆեկցիան լուրջ վտանգ է ներկայացնում հղի կանանց համար, պնդում է Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ԳՀԻ ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Զուեւը:

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ երեխաներին եւ տարեցներին կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման ժամանակ կարելի է տալ տարբեր դեղամիջոցներ, իսկ հղիների համար ճիշտ բուժման ընտրությունը դժվար է:

Վիկտոր Զուեւը կոչ է արել հղի կանանց ինֆեկցիաներից զերծ պահել, քանի որ հիվանդության հետեւանքները կարող են անդրադառնալ երեխայի վրա:

«Հաճախ զարգանում է գրիպոզային ինֆեկցիայի դանդաղ ձեւը, որը կարող է առաջացնել ծանր բարդություններ»,- ասել է Զուեւը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով բարդությունների զարգացման առումով ռիսկի խմբի մեջ են մտնում նաեւ տարեցները եւ քրոնիկական հիվանդություններով՝ դիաբետով, ճարպակալմամբ, սրտի եւ թոքերի հիվանդություններով պացիենտները: