Իսպանիայում բնակվող աշխարհահռչակ լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայերենով: Այս մասին  տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հիշենք եւ դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, որ ապագայում նման ցեղասպանություններ չլինեն: Կարեւոր է նաեւ հիշել, որ այսօր մենք՝ հայերս ողջ ենք, ապրում ենք ամբողջ աշխարհում, ունենք մեր լեզուն, մեր պատմությունը եւ արվեստը: Հպարտանում ենք մեր նախնիներով, որ իրենց պայքարի շնորհիվ մենք այսօր ողջ ենք: Բոլորիդ բարևներ եմ ուղարկում» ասել է Մալիկյանը: