Ճաղատ տղամարդկանց համար կորոնավիրուսային վարակը հատկապես վտանգավոր է և ավելի հաճախ է լուրջ հետևանքների հանգեցնում: Դա պայմանավորված է անդրոգենի հորմոնի պակասով, կարծում է Բրաունի համալսարանի պրոֆեսոր Կառլոս Վամբյերը Նրա խոսքերը մեջբերում է Telegraph-ը:

Նրա ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ պարզել են, որ հենց անդրոգեններն են նպաստում են օրգանիզմում վիրուսի ճնշմանը: Բժիշկները քննարկում են COVID-19-ով հիվանդների համար հորմոնալ բուժման հնարավորությունը: Այնուամենայնիվ, այս փուլում նման բուժման արդյունավետությունը հարցեր է առաջացնում:

Իսպանիայում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ COVID-19-ից մահացած տղամարդկանց 79 տոկոսը ճաղատ են եղել: Նման վիճակագրության պատճառով այս երևույթն արդեն «Գաբրինի նշան» են անվանել, ի պատիվ Միացյալ Նահանգներում վիրուսից մահացած առաջին բժիշկ Ֆրենկ Գաբրինի, որը նույնպես ճաղատ էր: