Չինաստանում վիրուսոլոգները հայտնաբերել են մինչ այժմ անհայտ համարվող խոզի գրիպի նոր շտամմ, որը կարող է առաջացնել նոր համավարակ։ Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը։ Իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խոզերի օրգանիզմում տեղի է ունենում պանդեմիկ գրիպի վիրուսների գեներացիա։

Վիրուսոլոգները նշում են, որ խոզերի օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների մշտական դիտարկումները կարեւոր են, որպեսզի հնարավորինս վաղ փուլում հայտնաբերվեն վիրուսային շտամմները եւ մարդիկ կարողանան պատրաստվել հնարավոր համավարակների դեմ։ 2011-18 թթ հայտնաբերվել է խոզերի գրիպի 179 նոր շտամմ, բայց հատկապես անհանգստանալու տեղիք են տալիս նրանք, որոնք կրում են իրենց մեջ (H1N1) pdm09 գենը, որը համավարակ էր առաջացրել 2009 թվականին։