Մելքոնյանը օրինակ բերեց Գերմանիային, երբ Հոլոքոստից հետո մինչև հիմա էլ շարունակում է գումարներ տրամադրել Իսրայելին, իսկ վերջինս նշում է, որ քիչ է, և ապա նկատեց, որ մեր պարագայում դեռ Թուրքիան է մեղադրում մեզ ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Ցավոք սրտի հայտնվել ենք հերթական լարած թակարդի մեջ և մեզ համար ցավալի է, որ մեր երիտասարդ գործընկեր պատմաբաններից են հայտնվել այդ ծուղակում՝ ենթադրելով, թե բարի գործ են անում, թուրթերի հետ փորձում են հաշտեցնել մեզ»,- ասաց նա:


Մելքոնյանը ընդգծեց՝ մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ, բայց պետք է զգույշ լինենք, որ հերթական ծուղակի մեջ չհայտնվենք: «Այս անգամ, ցավոք սրտի, հայտնվեցինք կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում: Մենք ներքաշվեցինք այդ խաղի մեջ․ գաղտնիության պայմաններում մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ նման կապի մեջ են թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ: Արդյունքում մենք ունեցանք 2017-2019 թթ վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում են Հայաստանում և Թուրքիայում պատմության չափորոշիչերի մասին և ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է զգայանականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու և զանազան այլ մեղքերի մեջ»,- ասաց նա:

Նա նշեց, որ այդ գրքերի մեջ մեզ խորհուրդներ են տրվում, թե ինչպես պետք է գրվի Հայոց պատմությունը, թե ինչպես պետք է գրվի Թուրքիայի պատմությունը, որ մենք հաշտվենք և խնդիրներ չունենանք մեր ագրեսիվ հարևանի հետ: