Oգոստոսի 3-ին, կայացել է դերասան Բեն Ավետիսյանի ու դիմահարդար Դիանա Տոնոյանի նշանադրությունը: Կարանտինով պայմանավորված` զույգը նախընտրել է կազմակերպել բացօթյա արարողություն` ամենամտերիմ մարդկանց ու ընկերների մասնակցությամբ:

Բեն Ավետիսյանն իր Instagram-ում նշանադրության արարողությունից նոր տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Բարով եկար նշանված կյանք: Կարող եք շնորհավորել ընկերներ, կայացավ մեզ համար ամենակարևոր օրերից մեկը: Ուրախ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ ընկերներին, շնորհակաl եմ բոլորիցդ բարի ու լավ մաղթանքների համար»։

Իր հերթին Դիանան նույնպես գրառում է կատարել, որում ասվում է․ «Շնորհակալ եմ քեզ, որ իմ կյանքը լցրեցիր սիրով։ Մենք արդեն նշանվեցինք, արդեն բոլորդ կարող եք շնորհավորել։
Ինչպես ասում են տարոսը ձեզ սիրելիներս»։