Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում կադրեր է հրապարակել երգիչ Արա Մարտիրոսյանի նոր տեսահոլովակից:

Դերասանուհին հայտնել է, որ տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսին:

«Կյանքի ամեն մի դրվագ մի պատմություն է . սիրո, պայքարի, պարտության, հիասթափության և հույսի…

Կյանքի ամեն մի դրվագ մեզ ձևավորում է ու հղկում…փշոտում կամ հարթում…

Ամեն դեպքում անհավանական հետաքրքիր մի պրոցես է կյանք կոչվածը… և ցավոք ոչինչ հավերժ չի, ու ափսոս, որ ոչինչ հավերժ չի))))

Արդեն շատ շուտով ձեզ կներկայացնենք մեր՝ երգի չափ ապրած մի ամբողջ կյանքը… և կդառանա բոլորինը…»,- լուսանկարներին կից գրել է Հովհաննիսյանը ։