Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանուհի ու ոճի էտալոն Օդրի Հեփբերնին ներկայացնելու կարիք չկա: Նա միայն վառ դերասանուհի չէր, այլև հսկայական սիրտ ունեցող մարդ: Ստորև ներկայացնենք ցանկացած կնոջ համար շատ կարևոր մտքերը:

1. Եթե քեզ օգնության ձեռք պետք գա, իմացիր` դու այն ունես, քո սեփական ձեռքը: Երբ դու մեծանաս, կհասկանաս, որ դու 2 ձեռք ունես` մեկը, որ քեզ օգնես, մյուսը` ուրիշներին օգնելու համար:

2. Որպեսզի շուրթերդ գեղեցիկ լինեն, ասա միայն գեղեցիկ բառեր: Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն, մարդկանց մեջ միայն լավը փնտրիր: Որպեսզի կազմվածքդ սլացիկ լինի, կերակուրդ կիսիր քաղցածների հետ: Որպեսզի մազերդ գեղեցիկ լինեն, թող ամեն օր դրանք երեխան ձգի: Որպեսզի քայլքդ հավասար լինի, պատկերացրեք, որ դուք երբեք միայնակ չեք լինի:

3 .Կնոջ գեղեցկությունը հագուստի, կազմվածքի կամ սանրվածքի մեջ չէ: Այն աչքերի փայլի մեջ է, քանի որ աչքերը սրտի դարպասներն են, ուր սերն է ապրում:

4. Ես հիշում էի, որ մանկությունից ոչ ոքի պետք չեմ եղել, և ողջ կյանքս կասկածել եմ, թե կարող է այլ կերպ լինել: Շոկոլադն իմ միակ սերն էր, և այն ինձ երբեք չի դավաճանել:

5. Մարդիկ իրերից շատ ունեն վերականգնվելու, խրախուսանքի, ներման կարիք: Երբեք ոչ ոքի դեն մի նետիր:

6. Պաշտում եմ երեխաներին, որոնք ինձ ստիպում են ծիծաղել: Ես իսկապես մտածում եմ, որ ծիծաղելն այն է, ինչ ես ամենաշատն եմ սիրում: Դա շատ հիվանդություններ է բուժում: Հնարավոր է, որ դա մարդու մեջ ամենակարևորն է:

7. Ես հավատում եմ, որ երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկներն են: Ես հավատում եմ, որ կալորիաներն այրելու լավագույն միջոցը ծիծաղն է: Ես հավատում եմ, որ վաղը նոր օր է լինելու… Ես հավատում եմ հրաշքների: Ես կին եմ, ում բախտը բերել է:

8. Սեքսուալությունն այն է, ինչը թաքնված է կնոջ ներսում: Սեքսուալությունը ենթադրվում է, այլ ոչ թե համընդհանուր ցուցադրության է դրվում: Ես չեմ կարող պարծենալ Սոֆի Լորենի ու Ջինա Լոլոբրիջիդայի կազմվածքով, բայց չէ՞ որ սեքսուալությունը միայն չափերը չեն: Ինձ պետք է ննջարան՝ սեփական կանացիությունս ապացուցելու համար: Ես կարող եմ սեքսուալ լինել պարզապես անձրևի տակ խնձորենուց խնձոր քաղելիս էլ: