Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով։

 Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարներում երգչուհին կերպարանք է ընդունել լողավազանում։ Նա կրում է սեւ գույնի լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա փարթամ բարեմասնությունները։ Շպռոտի մազերը հավաքված են, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։