Բոթսվանայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երրորդ ալմաստը: Debswana ընկերությունը հայտարարել է, որ 1098 կարատ քաշով ալմաստ է հայտնաբերել, հաղորդում է AFP-ը:

«Համարվում է, որ դա մեծությամբ երրորդ ալմաստն է աշխարհում: Հազվագյուտ եւ անսովոր քար է»,-ասել է ընկերության տնօրեն Լինեթ Արմսթրոնգը:


Աշխարհում երբեւէ հայտնաբերված ամենամեծ ալմաստը կշռում է 3106 կարատ, հայտնաբերվել է Կարոուում 2015 թվականին: