«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Առիթը գեղեցկուհու ամուսնու ծննդյան օրն է։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հանգստի ընթացքում արված լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Քեզ շատ եմ սիրում։ Քո կողքին ես ամենաերջանիկն եմ։ Շնորհավոր Ծնունդդ»։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու նշել, որ նրանք գեղեցիկ զույգ են։