COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220.236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
««ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները»,- ասված է հաղորդագրությունում: