«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի պաշտոնական էջն անդրադարձել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի մահվանը։

«Շատ ենք ցավում՝ լսելով հայ արտիստ Հայկոյի մահվան մասին:
Հայկոն ներկայացրել է իր երկիրը «Եվրատեսիլ 2007» -ում, որտեղ իր «Anytime You Need» հուզիչ բալլադով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Դու միշտ կմնաս մեր սրտերում»,- նշված է «Եվրատեսիլ»-ի էջում։